Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) ֆինանսավորմամբ և «ԲԼԵՋԱՆ» հասարակական կազմակերպության ու Գավառի համայնքապետարանի համատեղ նախաձեռնությամբ Գավառ համայնքում մեկնարկվելիք «Երազանքի այգի» բնահեն լուծումներով բազմաֆունկցիոնալ կլիմակայուն քաղաքային այգու ստեղծման կարեւորությունը և նկատի ունենալով, որ Գավառի համայնքապետարանի առաջարկությամբ Գավառ քաղաքի բնակիչ Դավիթ Ֆրունզի Մազմանյանը Գավառ համայնքին է վերադարձրել աճուրդային կարգով իր կողմից ձեռք բերված, սեփականության իրավունքով իրեն պատկանող Գավառ քաղաքի Ռ․Զախարյան փողոց N 2 հասցեի հողամասը՝ առաջարկվում է․ 1․ Աճուրդային կարգով Գավառ քաղաքի Ռ․Զախարյան փողոց N 2 հասցեի հասարակական կառուցապատման հողամասի ձեռք բերման ու պետական գրանցման համար քաղաքացի Դավիթ Ֆրունզի Մազմանյանի կողմից կատարած վճարների ու ծախսերի փոխհատուցման նպատակով նրան հատկացնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |