Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 205-րդ, 468-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 60 հասցեի «Գավառի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին փոխառու «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 04․07․2023 թ․ դիմումը 1․ Երկու տարի օգտագործման ժամկետով երկարացնել Գավառ համայնքի և «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2023 թվականի օգոստոսի 01-ը գործողության ժամկետով կնքված Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 60 հասցեի թիվ 5 մանկապարտեզի շենքի 23,1 /քսաներեք ամբողջ մեկ տասնորդական/ քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |