Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 26.12.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 12,12,2024թ-ին / ք․ Գավառ Սայաթ-Նովայի փողոց թիվ 26 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ Հովհաննես Վոլոդյայի Մսրօղլյանի /ծնված 10.03.1980թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց ք․ Գավառ Սայաթ-Նովայի փողոց թիվ 26 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.08742 հա, որը Հովհաննես Վոլոդյայի Մսրօղլյանի /ծնված 10.03.1980թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 214․5 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1973թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.08742 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Սայաթ-Նովայի փողոց թիվ 26 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հովհաննես Վոլոդյայի Մսրօղլյանի /ծնված 10.03.1980թ-ին /, Արուսյակ Վոլոդյայի Մսրօղլյանի /ծնված 16,11,1965թ-ին/, Լալա Վոլոդյայի Մսրօղլյանի /ծնված 22,09,1971թ-ին/, Օվսաննա Վոլոդյայի Մսրօղլյանի / ծնված 02,01,1969թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․08 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․00742 հա հողամասի գույքային իրավունքները ՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.08742 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 214.5 քմ մակերեսով շինությունների / կառուցված 1973թ․/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք Գավառ Սայաթ-Նովայի փողոց թիվ 26 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: