Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1437-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2025 թվականի N 1437-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 11 նիստի թիվ 208-Ա որոշումը, որոշում եմ

1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց 18 հասցեում վարչական շենքի հյուսիսային մուտքի առաջին հարկում գտնվող 274,8 (երկու հարյուր յոթանասունչորս ամբողջ ութ տասնորդական) քմ մակերեսով տարածքն ու զբաղեցրած և սպասարկման համար նախատեցված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման նշանակության հողամասի համապատասխան բաժնեմասը անհատույց օգտագործման իրավունքով, 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ արտադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու նպատակով։
2․ Հանձնարարաել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին օրենքով սահմանված կարգով «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքելու անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner