Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24/ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Կենտրոնական Հրապարակ N2/2 հասցեի հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագրի լուծման մասին քաղաքացի Գրիգոր Սամվելի Ամիրխանյանի դիմումը, որոշում եմ
1․Ուժը կորցրած Ճանաչել «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի լուծման մասին» Գավառ համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 2373-Ա որոշումը։
2․ Լուծել Գավառ համայնքի և քաղաքացի Գրիգոր Սամվելի Ամիրխանյանի միջև 2013 թվականի հունիսի 21-ի կնքված Գավառ քաղաքի Կենտրոնական Հրապարակ N2/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,002 /զրո ամբողջ երկու հազարերորդական/ հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը։
3․ Հողամասի վրա կառուցված 18,6 քմ մակերեսեվ տաղավարը, որի նկատմամբ կառուցապատողն ունի տիրապետման և օգտագործման իրավունք, ճանաչել համայնքային սեփականություն։
4․ Հանձնարարել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետին քաղաքացի Գրիգոր Սամվելի Ամիրխանյանի հետ օրենքով սահմանված կարգով լուծելու Գավառ քաղաքի Կենտրոնական Հրապարակ N2/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,002 /զրո ամբողջ երկու հազարերորդական/ հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 21․06․2013թ․ պայմանագիրը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։