Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 200-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2024 թվականի N 200-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ , 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ծախսային մասում՝ 04 բաժնի 2 խմբի 4 դասի /ոռոգում/ գործառնական դասակարգման 5112 /Շենքերի և շինությունների կառուցում / տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 4,000,000 /չորս միլիոն/ ՀՀ դրամով, որն ավելացնել 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում / տնտեսագիտական հոդվածին Գանձակ բնակավայրի կամուրջի կապիտալ վերանորոգման համար։
2) 04 բաժնի 5 խմբի 1 դասի /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 15,850,000 /տասնհինգ միլիոն ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, որից՝
3) 07 բաժնի 1 խմբի 3 դասի /Բժշկական սարքեր և սարքավորումներ / գործառնական դասակարգման 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 9,600․000 /ինը միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամով։ Գումարը տրամադրել Գավառի ԲԿ ՊՈԱԿ-ին հեմոդիալիզի սարքավորումներ ձեռքբերելու համար։
4) 01 բաժնի 6 խմբի 1 դասի /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 4,800․000 /չորս միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամով «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էնեգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշատբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի առաջին փուլով Գավառ համայնքի կողմից ներկայացված 12 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների շենքերի տանիքներին ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար որպես ներդրում։
5) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /Նախադպրոցական կրթություն / գործառնական դասակարգման 4511 /Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,450,000 /մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, որից՝ 950,000 /ինն հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը տրամադրել «Գավառի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին շենքի տանիքի ընթացիկ վերանորոգման համար, իսկ 500,000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը «Գավառի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


Կողմ -17

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner