Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վոլոդյա Արևշատյան, Նարինե Օհանյանին, Վիգեն Արևշատյանին, Վանիկ Արևշատյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1784779 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 1784777 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Վոլոդյա Արևշատյան, Նարինե Օհանյանին, Վիգեն Արևշատյանին, Վանիկ Արևշատյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.064 հա մակերեսով 05-056-0339-0209 կադաստրային ծածկագրով, 0.277 հա մակերեսով 05-056-0339-0073 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: