Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․Համաձայնություն տալ Գավառ համայնք, Նորատուս բնակավայր, Մայրուղու թաղամաս 22 հողամաս հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-071-0250-0173 կադաստրային ծածկագրով 0,06726 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության , սահմանափակումներ չունեցող հողատարածքը՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։
2․ 05-071-0250-0173 կադաստրային ծածկագրով 0,06726 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1 քմ -ի համար սահմանել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: