Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, 211-րդ, 214-րդ և 213-րդ, հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 09-ի թիվ 131-Ա որոշումը, որոշում եմ
1․ Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 05-001-3468-0003 կադաստրային ծածկագրով, 0,00328 հա մակերեսով հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 90 տարի ժամկետով տրամադրել «ԳԱՎԱՌԻ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆ» ՍՊԸ-ին տվյալ հողամասով անցնող ջրատար խողովակի շահագործման և սպասարկման համար։
2․Նշված հողամասի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 20000 / քսան հազար/ ՀՀ դրամ։
3․Հանձնարարել համայնքապետարանի իրավաբանակն բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով կնքել սերվիտուտի պայմանագիր:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։