Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ

.«ԳԱՎԱՌԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի N Ե-05/21 համագործակցության պաշտոնական առաջարկը, առաջարկվում է

1. Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Սայադյան փողոց թիվ 95 մանկապարտեզ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող մսուր մանկապարտեզի շենքի առաջին հարկից 175ք.մ. մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով, 31.12.2026թ. ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրելու Գյումրու  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն ստեղծելու համար:
2.Սույն որոշմանը համաձայն վերանայել Գավառ համայնքի և «Գավառի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner