Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Լաուրա Սերյոժայի Վարդանյանին, Հենրիկ Սարիբեկի Վարդանյանին, Աշոտ Հենրիկի Վարդանյանին, Արա Հենրիկի Վարդանյանին, Սարո Հենրիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 1707990 տրված 2003 թվականի օգոստոսի 08-ին, վկայական N 1707987 տրված 2003 թվականի օգոստոսի 08-ին, վկայական N 1707991 տրված 2003 թվականի օգոստոսի 08-ին, վկայական N 1707989 տրված 2003 թվականի օգոստոսի 08-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Լաուրա Սերյոժայի Վարդանյանին, Հենրիկ Սարիբեկի Վարդանյանին, Աշոտ Հենրիկի Վարդանյանին, Արա Հենրիկի Վարդանյանին, Սարո Հենրիկի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Սարուխան հասցեում գտնվող 0.07 հա մակերեսով 05-078-0404-0056 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 0.1 հա մակերեսով 05-078-0531-0240 կադաստրային ծածկագրով, 0.11 հա մակերեսով 05-078-0506-0600 կադաստրային ծածկագրով, 0.05 հա մակերեսով 05-078-0527-0626 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: