Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 11-ի արձանագրությունները, որոշում եմ
1․Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝
N03062024-05-0028 տրված 2024 թվականի հունիսի 03-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-046-0109-0001 կադաստրային ծածկագրով 0,64765 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 4900 /չորս հազար ինն հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
2049 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սիրազնիկ Հրաչիկի Մարգարյանին։
2. Սիրազնիկ Հրաչիկի Մարգարյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: