Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 7-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 7-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՑԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԵՏԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,00985 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ 1/3 ԲԱԺՆԵՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1․ Նկատի ունենալով, որ սպասարկման համար հատկացված 0,00985 հա հողամասը հանդիսանում է այլ սեփականատերերի հետ ընդհանուր բաժնային սեփականության հողամաս՝ 0,00985 հա հողամասի նկատմամբ սահմանել Ավետիք Անդրանիկի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը 1/3 բաժնեմասով։
2․ Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ա․ Բոշնաղյան փողոց թիվ 7/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384-0038 կադաստրային ծածկագրով, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող, 0,00985 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի 1/3 բաժնեմասը և Ավետիք Անդրանիկի Մարտիրոսյանի կողմից կառուցված 88․80 ք․մ արտաքին (79,20 ք․մ ներքին) մակերեսով հացի վաճառքի կետը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին։
3․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ, իսկ հացի վաճառքի կետի 1 քմ-ի համար 12798 (տասներկու հազար յոթ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


Կողմ -16

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
'; } else { element.innerHTML = 'No internet access - Համացանցը հասանելի չէ'; } } Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner