Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն ու 2010 թվականի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման և ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30․07․2025թ․ տրամադրված N2/փ-232 դրական եզրակացության պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում եմ
Համաձայնություն տալ
1․ Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գավառ քաղաքային համայնքում գտնվող 05-001-1134-0026 կադաստրային ծածկագրով 12,0182 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասի։
2․ Հողամասի գործառնական նշանակությունը վարելահողեր գործառնական նշանակության հողատեսքից փոխել էներգետիկայի հողեր գործառնական նշանակության հողատեսքի։
3․ Օրենքով սահմանված կարգով նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և համայնքի գլխավոր հատակագծում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել հողամասի օտարման գործընթացը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը: