Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով լիցենզավորված գնահատողի կողմից տրված հողամասի գնահատման արժեքը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․
1.Համաձայնություն տալ ք․ Գավառ Ազատության փողոց թիվ 26/2 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0300-0202 կադաստրային ծածկագրով, 0․01091 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-001-0300-0202 կադաստրային ծածկագրով, 0.01091 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գին սահմանել «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունում նշված 1 064 000 /մեկ միլիոն վաթսունչորս հազար/ ՀՀ դրամ արժեքի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: