Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Բորիկ Ալյոշայի Ավետիսյանին, Լալիկ Վազգենի Հովհաննիսյանին, Վահագն Բորիկի Ավետիսյանին, Ալեքսեյ Բորիսի Ավետիսյանին, Այլոշա Բորիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 17042025-05-0064 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 20042025-05-0003 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 21042025-05-0008 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Բորիկ Ալյոշայի Ավետիսյանին, Լալիկ Վազգենի Հովհաննիսյանին, Վահագն Բորիկի Ավետիսյանին, Ալեքսեյ Բորիսի Ավետիսյանին, Այլոշա Բորիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.063 հա մակերեսով 05-056-0339-0320 կադաստրային ծածկագրով, 0.146 հա մակերեսով 05-056-0339-0322 կադաստրային ծածկագրով, 0.065 հա մակերեսով 05-056-0339-0321 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: