|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 օգոստոսի 2025 թվականի N 140-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով, նկատի ունենալով, որ 2025 թվականի օգոստոսի 01-ին լրանում է Գավառ համայնքի և «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը, հիմք ընդունելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկու տարի ժամկետով ևս երկարաձգելու մասին «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրենի Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը, Գավառ համայնիք ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ երկարաձգելու 2020 թվականի հունիսի 08-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը։ 2․ Պայմանագրի գործողության նոր ժամկետը սահմանել 2027 թվականի օգոստոսի 01-ը ներառյալ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |
Կողմ -17 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|