Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Աշոտ Լևիկի Այվազյանին, Լիաննա Վազիրի Ավետիսյանին, Սյուզաննա Աշոտի Ավետիսյանին, Լյովա Աշոտի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 20112024-05-0066 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 22112024-05-0013 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 22112024-05-0028 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 22112024-05-0020 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 22112024-05-0032 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 22112024-05-0096 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 22112024-05-0031 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Աշոտ Լևիկի Այվազյանին, Լիաննա Վազիրի Ավետիսյանին, Սյուզաննա Աշոտի Ավետիսյանին, Լյովա Աշոտի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.1524 հա մակերեսով 05-001-1018-0015 կադաստրային ծածկագրով, 0.2361 հա մակերեսով 05-001-1070-0159 կադաստրային ծածկագրով, 0.1586 հա մակերեսով 05-001-1036-0275 կադաստրային ծածկագրով, 0.0686 հա մակերեսով 05-001-1080-0569 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.1478 հա մակերեսով 05-001-1038-0369 կադաստրային ծածկագրով, 0.07 հա մակերեսով 05-001-1039-0683 կադաստրային ծածկագրով, 0.0075 հա մակերեսով 05-001-1043-0004 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: