Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 92-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 ապրիլի 2502 թվականի N 92-Ա

ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ 2025 թվականի հունվարի 01-ին լրացել է Գավառ համայնքի և «Գավառի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև 2023 թվականի փետրվարի 17-ին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1․ Լուծել Գավառ համայնքի և «Գավառի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև 17․02․2023 թ․ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։
2․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Սայադյան փողոց 95 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի կենտրոնական մուտքից ձախ մասնաշենքի առաջին հարկը, պահեստն ու ջրավազանը՝ ընդամենը 849,8 /ութ հարյուր քառասունինն ամբողջ ութ տասնորդական/ քմ մակերեսով տարածքն ու հողատարածքի համապատասխան բաժնեմասն անհատույց օգտագործման իրավունքով, 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել «Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու նպատակով։
3․ Ուժը կորցրած ճանաչել «Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 18-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


Կողմ -19

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner