Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սուսաննա Հենրիկի Մակարյանին, Սերինե Էդիկի Հակոբյանին, Էդիկ Վոլոդյայի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 655854 տրված 2003 թվականի հունվարի 16-ին, վկայական N 655855 տրված 2003 թվականի հունվարի 16-ին, վկայական N 655851 տրված 2003 թվականի հունվարի 16-ին, վկայական N 655853 տրված 2003 թվականի հունվարի 16-ին, վկայական N 655856 տրված 2003 թվականի հունվարի 16-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Սուսաննա Հենրիկի Մակարյանին, Սերինե Էդիկի Հակոբյանին, Էդիկ Վոլոդյայի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Սարուխան հասցեում գտնվող 0.01 հա մակերեսով 05-078-0527-0048 կադաստրային ծածկագրով, 0.13 հա մակերեսով 05-078-0528-0560 կադաստրային ծածկագրով, 0.03 հա մակերեսով 05-078-0506-0061 կադաստրային ծածկագրով, 0.01 հա մակերեսով 05-078-0527-0087 կադաստրային ծածկագրով, 0.01 հա մակերեսով 05-078-0526-0559 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: