Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1․Գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-071-00313-0065 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակության 5,29455 հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողատեսքն օտարել աճուրդային կարգով ։ 2․ Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |