Այսօր: Չորեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1313-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հոկտեմբերի 2025 թվականի N 1313-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Դուխիկ Սամսոնի Առաքելյանին, Գուրգեն Արտեմի Առաքելյանին, Մարգարիտ Լևոնի Սահակյանին, Սուսաննա Գուրգենի Առաքելյանին, Խաժակ Գուրգենի Առաքելյանին, Գևորգ Գուրգենի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N1091594 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N1091595 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N1091590 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N1091593 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N1091592 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Դուխիկ Սամսոնի Առաքելյանին, Գուրգեն Արտեմի Առաքելյանին, Մարգարիտ Լևոնի Սահակյանին, Սուսաննա Գուրգենի Առաքելյանին, Խաժակ Գուրգենի Առաքելյանին, Գևորգ Գուրգենի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.06 հա մակերեսով 05-001-0690-0110 կադաստրային ծածկագրով, 0.042 հա մակերեսով 05-056-0692-0040 կադաստրային ծածկագրով, 0.035 հա մակերեսով 05-001-0687-0105 կադաստրային ծածկագրով, 0.119 հա մակերեսով 05-001-0690-0087 կադաստրային ծածկագրով, 0.139 հա մակերեսով 05-001-0689-0079 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner