Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշումներով, «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումներով, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Արշակ Հենրիկի Դավոյանի /որակավորման վկայականի համար 0119՝ տրված 27․02․2012թ./ կողմից 20․12․2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023KCDHXD ծածկագիրը, ինքնակամ կառույցն իրականացրած անձ Գոհար Վազգենի Կարապետյանի դիմումը` Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 14 բազմաբնակարան բնակելի շենքից հարավ ընկած հատվածում իր կողմից ինքնակամ կառուցված 20․10 քմ. արտաքին /19․30 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ
1․ Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 14 բազմաբնակարան բնակելի շենքից հարավ ընկած հատվածում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00201 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 20․10 քմ. արտաքին /19․30 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը համարել համայնքային սեփականություն՝ համաձայն կից ներկայացվող հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 14 բազմաբնակարան բնակելի շենքից հարավ ընկած հատվածում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00201 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 20․10 քմ. արտաքին /19․30 քմ. ներքին / մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
3. Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից փոխել բնակելի կառուցապատման հողատեսքի։
4. Օրինական ճանաչված ավտոտնակին տրամադրել Գավառ համայնք, ք․ Գավառ Ազատության փողոց թիվ 14/60 հասցեն:
5. Օրինականացված 20․10 քմ. արտաքին /19․30 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառքի միջոցով/ տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Գոհար Վազգենի Կարապետյանին։
6. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: