|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 մարտի 2023 թվականի N 47-Ա |
ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «Հայաստանի պաուերլիֆտինգ ֆեդերացիայի» նախագահի կողմից Գավառ համայնքի ղեկավարին ուղղված 27 փետրվարի 2023 թվականի գրությունը՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է․ Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում 2023 թվականի մարտի 4-ից 5-ը կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը մասնակցող մարզիչ Արման Հայրապետյանին, մարզիկներ Վահե Բուդաղյանին, Ավետ Ավետիսյանին, Արման Կնյազյանին, Գարիկ Վարդանյանին և Հունան Սիմոնյանին Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական աջակցություն՝ կատարվող ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով: Գումարը վճարել մարզիչ Արման Հայրապետյանին: |
Կողմ -19 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|