Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Գայանե Մամիկոնի Կնյազյանին, Թամարա Վաղինակի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 27012025-05-0014 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N 27012025-05-0046 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N 27012025-05-0028 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N 27012025-05-0020 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, վկայական N 27012025-05-0015 տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Գայանե Մամիկոնի Կնյազյանին, Թամարա Վաղինակի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.0604 հա մակերեսով 05-001-1171-0010 կադաստրային ծածկագրով, 0.3839 հա մակերեսով 05-001-1112-0540 կադաստրային ծածկագրով, 0.4998 հա մակերեսով 05-001-1171-0019 կադաստրային ծածկագրով, 0.0371 հա մակերեսով 05-001-1174-0050 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.5391 հա մակերեսով 05-001-1168-1191 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: