Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 01.10.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 04.07.2025թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Անահիտ Անդրանիկի Գևորգյանի /ծնված 07.01.1948թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք ք. Գավառ Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 10-րդ նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.19 հա, ինչը փաստացի կազմում է 0.22083 հա, որը Անահիտ Անդրանիկի Գևորգյանի /ծնված 07.01.1948թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 828.4 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-1973թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.22083 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք. Գավառ Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 10-րդ նրբանցք թիվ 7 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Անահիտ Անդրանիկի Գևորգյանի /ծնված 07.01.1948թ-ին / հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.19 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.03083 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.22083 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 828.4 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1960-1973թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք Գավառ Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց, 10-րդ նրբանցք, թիվ 7 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: