Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասերի հատակագծերը և Գավառ համայնք գյուղ Գեղարքունիք Կ․ Դեմիրճյան փողոց 4 հասցեի սեփականատեր Արշակ Արմենի Վարդանյանի Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Գավառ համայնքի 05-025-0017-0004 կադաստրային ծածկագրի՝ Արշակ Արմենի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 2139965/ գույքի բաժանումից առաջացած 0․09338 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Գեղարքունիք, Կ․ Դեմիրճյան փողոց, 8 բնակելի տուն հասցեն:
2. Գավառ համայնքի 05-025-0017-0004 կադաստրային ծածկագրի՝ Արշակ Արմենի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 2139965/ գույքի բաժանումից առաջացած 0․29975 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Գեղարքունիք, Կ․ Դեմիրճյան փողոց, 8/1 հողամաս հասցեն:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: