Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վարդան Սաշայի Թաթարյանին, Սուսաննա Սաշայի Թաթարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 13092024-05-0004 տրված 2003 թվականի մայիսի 27-ին, վկայական N 13092024-05-0013 տրված 2003 թվականի մայիսի 27-ին, վկայական N 13092024-05-0015 տրված 2003 թվականի մայիսի 27-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. ՈՒժը կորցրած ճանաչել 15.11.2024թ. Գավառ համայնքի ղեկավարի թիվ 2374-Ա, 27․09.2024թ. Գավառ համայնքի ղեկավարի թիվ 2058-Ա որոշումները:
2. Քաղաքացիներ Վարդան Սաշայի Թաթարյանին, Սուսաննա Սաշայի Թաթարյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Սարուխան հասցեում գտնվող 0.2831 հա մակերեսով 05-078-0473-0021 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 0,0936 հա մակերեսով 05-078-0530-0054 կադաստրային ծածկագրով, 0,2077 հա մակերեսով 05-078-0530-0053 կադաստրային ծածկագրով, 0,3061 հա մակերեսով 05-078-0530-0049 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
3. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
4. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։