Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հիմք ընդունելով Գավառ համայնք ք․ Գավառ Զ․ Անդրանիկի փողոց 43/1 հասցեի հողամասի սեփականատեր /սեփ․ վկայական N 27052024-05-0004/ Հովհաննես Վանիկի Կիրակոսյանի /ծնված 09.05.1984թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Գավառ համայնք ք․ Գավառ Զ․ Անդրանիկի փողոց 43/1 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողատեսքից փոխել հասարակական կառուցապատման հողատեսքի։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: