Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 559-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2025 թվականի N 559-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԳԶՐԱՐՅԱՆԻ, ՎԱՐԴՈՒՀԻ ԳՐԻՇԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԱՐՈՒՍՅԱԿ ՆՈՐԻԿԻ ԳԶՐԱՐՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՆՈՐԻԿԻ ԳԶՐԱՐՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ՆՈՐԻԿԻ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0․04742 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2 և 3 կետերի պահանջներով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 04.04.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեի գույքի համասեփականատեր Նորիկ Գուրգենի Գզրարյանի /ծնված 03.01.1955թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 21.03.2025թ./ Հակոբ Խաչիկի Մարուխյանի /ծնված 15.12.1985թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.045 հա, ինչը փաստացի կազմում է 0.10142 հա, որից 0.05400 հա հողատարածքը օրենքի ուժով հանդիսանում է Նորիկ Գուրգենի Գզրարյանին /ծնված 03.01.1955թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը, իսկ դրան կից փաստացի ավել օգտագործվող 0․04742 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և ուղղակի վաճառքի կարգով՝ 1 քմ-ի համար հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 366․3 ՀՀ դրամ, օտարել նշված հասցեի գույքի համասեփականատեր Նորիկ Գուրգենի Գզրարյանին /ծնված 03.01.1955թ-ին/ և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 371․90 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1976-2000թթ-ին/ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.10142 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Նորիկ Գուրգենի Գզրարյանի /ծնված 03.01.1955թ-ին/, Վարդուհի Գրիշայի Հարությունյանի /ծնված 05․05․1962թ-ին/, Արուսյակ Նորիկի Գզրարյանի /ծնված 14.02.1981թ-ին/, Գևորգ Նորիկի Գզրարյանի /ծնված 13.05.1982թ-ին/, Գեղամ Նորիկի Գզրարյանի /ծնված 21.11.1988թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.045 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.009 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.05400 հա մակերեսով հողամասի և օրինական կառուցված 371․90 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1976-2000թթ-ին/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող 0.05400 հա հողատարածքին կից փաստացի ավել օգտագործվող 0․04742 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Գավառ քաղաք, Զորավար Անդրանիկի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք 7/1 հասցեն և ուղղակի վաճառքի կարգով օտարել Նորիկ Գուրգենի Գզրարյանին /ծնված 03.01.1955թ-ին/, Վարդուհի Գրիշայի Հարությունյանին /ծնված 05․05․1962թ-ին/, Արուսյակ Նորիկի Գզրարյանին /ծնված 14.02.1981թ-ին/, Գևորգ Նորիկի Գզրարյանին /ծնված 13.05.1982թ-ին/, Գեղամ Նորիկի Գզրարյանին /ծնված 21.11.1988թ-ին/ հողամասի 1 քմ-ի համար կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 366․3 /երեք հարյուր վաթսունվեց ամբողջ երեք տասնորդական/ ՀՀ դրամ՝ ընդամենը 474․2x366․3=173700 /մեկ հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին վճարելու պայմանով:

3. Բնակելի տանը տրամադրել Գավառ քաղաք, Զորավար Անդրանիկի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք 7 հասցեն:

4. Հանձնարարել աշխատակազմի համապատասխան աշխատակցին՝ օրենքով սահմանված կարգով Նորիկ Գուրգենի Գզրարյանի /ծնված 03.01.1955թ-ին/, Վարդուհի Գրիշայի Հարությունյանի /ծնված 05․05․1962թ-ին/, Արուսյակ Նորիկի Գզրարյանի /ծնված 14.02.1981թ-ին/, Գևորգ Նորիկի Գզրարյանի /ծնված 13.05.1982թ-ին/, Գեղամ Նորիկի Գզրարյանի /ծնված 21.11.1988թ-ին/ հետ կնքելու 0․04742 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner