Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 42-րդ կետերով՝ նպատակ ունենալով ձևավորել համայնքային մակարդակով մեդիագրագիտության, տեղեկացվածության և հանրային դիմակայունության բարձրացման քաղաքականություն՝ ուղղված ապատեղեկատվության բացասական ազդեցության նվազեցմանը՝ առաջարկվում է․ 1. Հաստատել «Ապատեղեկատվության դեմ պայքարի տեղական հայեցակարգը»՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |