Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ 2025 թվականի հունվարի 01-ին լրացել է Գավառ համայնքի և <<Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև 2023 թվականի փետրվարի 17-ին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը
1․ Լուծել Գավառ համայնքի և <<Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև 17․02․2023թ․ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։
2․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Սայադյան փողոց 95 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի կենտրոնական մուտքից ձախ մասնաշենքի առաջին հարկը, պահեստն ու ջրավազանը՝ ընդամենը 849,8 /ութ հարյուր քառասունինն ամբողջ ութ տասնորդական/ քմ մակերեսով տարածքն ու հողատարածքի համապատասխան բաժնեմասն անհատույց օգտագործման իրավունքով, 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել <<Գավառի թիվ 3 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու նպատակով։
3․ Ուժը կորցրած ճանաչել <<Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու մասին>> Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 18-Ա որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |