|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հոկտեմբերի 2022 թվականի N 129-Ա |
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10 կետով, Գավառ համայնքի ավագանին որոշում է Սահմանել սոցիալական աջակցության հետևյալ չափորոշիչները Գավառ համայնքի ղեկավարի հաստատամանը ներկայացված. 1.Գավառ համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին կամ անձանց տրամադրվող դրամական աջակցության չափը սահմանել 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ 2.Սոցիալական աշխատողի կողմից հատուկ եզրակացությամբ՝ հրատապ աջակցության, հրատապ բուժման կարիք ունեցող անձանց տրամադրվող դրամական աջակցության չափը սահնմանել 40 000-ից /քառասուն հազար/ մինչև 150 000/մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ , ուսանողներին տրամադրվող դրամական աջակցության չափը սահմանել ուսումնական հաստատության կողմից տրամադրված հաշիվ ապրանքագրի գումարի մինչև 50-տոկոսի չափով, իսկ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ տրամադրվող աջակցության չափը սահմանել 100 000/մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, 44 -օրյա հակամարտության հետևանքով զոհված կամավորների և զինծառայողների ընտանիքների ներկայացուցչին տրամադրվող դրամական աջակցության չափը սահմանել 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ : 3.Աղետի ռիսկի կանխագելման, բուժման կարիք ունեցող անձանց և այլ չկանխատեսված դեպքերում դրամական աջակցության չափը՝ քննարկում և հաստատում է համայնքի ավագանին: |
Կողմ -23 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|