Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1917-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2024 թվականի N 1917-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐԴԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԵՆՏՐՈՆԱԿԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԱԴԻԲԵԿ ԷՄԻԼԻ ՎԱՐԴԱՅԱՆԻՆ, ԱՆԳԻՆ ԺՈՐԱՅԻ ՄԱԿԻՆՅԱՆԻՆ, ԷԴՎԱՐԴ ԱԴԻԲԵԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՀԱՍՄԻԿ ԱԴԻԲԵԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ՄԻԱՎՈՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը և Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի Կենտրոնական 3-րդ փողոց թիվ 3/1 հասցեի համասեփականատեր Հասմիկ Ադիբեկի Վարդանյանի /ծնված 12.07.1988թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0․9511 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի 05-020-0014-0003 կադաստրային ծածկագրի՝ Ադիբեկ Էմիլի Վարդանյանին, Անգին Ժորայի Մակինյանին, Էդվարդ Ադիբեկի Վարդանյանին, Հասմիկ Ադիբեկի Վարդանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժանումից առաջացած 0․6245 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքի Գավառ համայնք, Բերդկունք բնակավայր, Կենտրոնական 3-րդ փողոց, թիվ 3/1 հասցեն թողնել անփոփոխ:
2. Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի 05-020-0014-0003 կադաստրային ծածկագրի՝ Ադիբեկ Էմիլի Վարդանյանին, Անգին Ժորայի Մակինյանին, Էդվարդ Ադիբեկի Վարդանյանին, Հասմիկ Ադիբեկի Վարդանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժանումից առաջացած 0.3266 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, Բերդկունք բնակավայր, 3-րդ փողոց, թիվ 3/2 հասցեն:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner