Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ Կառավարության 05 հունվարի 2022թ․ 13-Ն որոշման հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով 12 դեկտեմբերի 2012 թվականին տրված N 12122012-05-0203 վկայականը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև 0.30000 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1. Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների 4-րդ փողոց 9 հասցեում գտնվող, 2005թ․ ինքնակամ կառուցված 128․01 քմ մակերեսով անասնագոմը և 2000թ․ կառուցված 62.01 քմ մակերեսով պարիսպը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 874 /ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ, ընդամենը 190․02x874=166100 /մեկ հարյուր վաթսունվեց հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով ճանաչել օրինական:
2. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: