Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42) կետի դրույթներով, հիմք ընդունելով «Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թ․ հոկտեմբերի 23-ի 1473-Ա որոշումը՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ որպես նվիրաբերություն ընդունելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Նորատուս բնակավայր, Սևանի փողոց, 13-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 4689 (չորս հազար վեց հարյուր ութսունինն) քմ մակերեսով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասը՝ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մանկապարտեզի շենքի օգտագործման և սպասարկման համար շահագործելու նպատակով։ 2․ Գավառ համայնքի անվամբ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, գյուղ Նորատուս, Սևանի փողոց, 13-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 4689 (չորս հազար վեց հարյուր ութսունինն) քմ մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, հինգ տարի օգտագործման ժամկետով, նախադպրոցական կրթության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրել «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |