Այսօր: Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42) կետի դրույթներով, հիմք ընդունելով «Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թ․ հոկտեմբերի 23-ի 1473-Ա որոշումը՝ առաջարկվում է․

1․ Համաձայնություն տալ որպես նվիրաբերություն ընդունելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Նորատուս բնակավայր, Սևանի փողոց, 13-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 4689 (չորս հազար վեց հարյուր ութսունինն) քմ մակերեսով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասը՝ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մանկապարտեզի շենքի օգտագործման և սպասարկման համար շահագործելու նպատակով։
2․ Գավառ համայնքի անվամբ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, գյուղ Նորատուս, Սևանի փողոց, 13-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 4689 (չորս հազար վեց հարյուր ութսունինն) քմ մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, հինգ տարի օգտագործման ժամկետով, նախադպրոցական կրթության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրել «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner