|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մարտի 2025 թվականի N 67-Ա |
ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԿՐՏՍԵՐ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 7 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենք» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 08.04.2021 թ․ թիվ 515 որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի մսուր- մանկապարտեզի ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել «Գավառի թիվ 7 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2. «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Գավառի թիվ 7 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերության: 3. «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել վաղ մանկության տարիքի կրտսեր առաջին խումբ՝ 2-3 տարեկանների ընդգրմամբ: 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |
Կողմ -18 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|