Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․Համաձայնություն տալ գավառ քաղաք Կահիրեի փողոց 37/1 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0314-0022 կադաստրային ծածկագրով 0,00572 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն։
2․ 05-001-0314-0022 կադաստրային ծածկագրով, 0,00572 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1 քմ -ի համար սահմանել 2500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: