Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2- րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասին 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 12․04․2024 թ․թիվ 107-Ա որոշմամբ՝ առաջարկվում է․ 1․ Սահմանել զոհված զինծառայողների ընտանիքներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնություններ և դրանց մասով Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել վճարում ըստ ներկայացված ցուցակի (Հավելված 1): 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |