Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով անկախ գնատող «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 03․10․2025թ․ գնահատման արձանագրությունը՝ առաջարկվում է․ 1․Գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1133-0022 կադաստրային ծածկագրով 0,01762 (զրո ամբողջ մեկ հազար յոթ հարյուր վաթսուներկու հարյուրհազարերորդական) հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն օտարել աճուրդային կարգով։ 2․ Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանել 66 000 (վաթսունվեց հազար) ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |