Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Գավառ համայնքի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված WAFT-GQ-04/4 նպատակային նվիրաբերության պայմանագրի դրույթները՝ առաջարկվում է․ 1․ Հաստատել Գավառ համայնքի գույքագրման փաստաթղթերում 86 000 000 /ութսունվեց միլիոն/ ՀՀ դրամ արժեքով KO318 Д /UKM-6500/ մակնիշի քաղաքային կոմունալ վակումային (փոշեկուլ) մեքենայի հաշվառումը։ 2․ Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող քաղաքային կոմունալ վակումային (փոշեկուլ) մեքենան Գավառ համայնքի կոմունալ սպասարկման և աղբահանության աշխատանքների կազմակերպման նպատակով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |