Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 18.03.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան 1-ին փողոց 10 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 13․06․2025թ-ին/ Նվեր Մայիսի Գալստյանի /ծնված 08.03.1987թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 01․08․2024թ-ին/ Ֆրունզիկ Ավետիքի Դանիելյանի /ծնված 30․10․1953թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան 1-ին փողոց 10 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.26 հա, ինչը փաստացի կազմում է 0.29000 հա, որը Նվեր Մայիսի Գալստյանին /ծնված 08.03.1987թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 536.20 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1958-2000թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.29000 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան 1-ին փողոց 10 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Անուշիկ Խաչիկի Սուքիասյանի /ծնված 05.12.1954թ-ին/, Սոնա Մայիսի Գալստյանի /ծնված 11.07.1975թ-ին/, Սառա Մայիսի Գալստյանի /ծնված 23.11.1976թ-ին/, Թամարա Մայիսի Գալստյանի /ծնված 17.02.1981թ-ին/, Շուշան Մայիսի Գալստյանի /ծնված 30.01.1983թ-ին/, Նվեր Մայիսի Գալստյանի /ծնված 08.03.1987թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.29000 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 536.20 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1958-2000թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան 1-ին փողոց, 10 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։