Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Զինա Ալբերտի Ումուրշատյանին, Ալիտա Ալբերտի Ումրշատյանին, Ալբերտ Սոսինի Ումուրշատյանին, Գրետա Մամիկոնի Մխեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 14102024-05-0045 տրված 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, վկայական N 30102024-05-0042 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 30102024-05-0059 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Զինա Ալբերտի Ումուրշատյանին, Ալիտա Ալբերտի Ումրշատյանին, Ալբերտ Սոսինի Ումուրշատյանին, Գրետա Մամիկոնի Մխեյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.147 հա մակերեսով 05-056-0327-0043 կադաստրային ծածկագրով, 0.406 հա մակերեսով 05-056-0348-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.3945 հա մակերեսով 05-038-0501-0269 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: