Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 19-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ կետի և 18-րդ հոդվածի 20-րդ մասի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճար հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը /մուտքագրումը/ համայնքի բյուջե վերապահել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկ կազմակերպությանը։ 2․ Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը՝ համաձայն հավելվածի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։ |