Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 22) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով նախաձեռնող խմբի խնդրանքը` առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Հայրավանք գյուղի Անկախների փողոցը վերանվանել Անկախության փողոց անվամբ: 2. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Հայրավանք գյուղի Բարի Գալուստի փողոցը վերանվանել Վազգեն Սարգսյանի անվամբ: 3. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Հայրավանք գյուղի Հին շոշի փողոցը վերանվանել Կարեն Դեմիրճյանի անվամբ: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |