Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1.Գավառ համայնքի 2025թ-ի բյուջեում հատկացնել 10․000․000 դրամ գումար՝ 2025թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են կանաչապատում, կրթություն, սպորտ, երիտասարդություն և մշակույթ ոլորտները՝ որպես առաջնահերթություն։
3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ շահագրգիռ յուրաքանչյուր ոք, համայնքի բնակիչները, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը, քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները։
4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը.
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: