Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 05 հունվարի 2022թ-ի N 13-Ն որոշման հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձ Արշակ Հենրիկի Դավոյանի /որակավորման վկայականի համար 0119՝ տրված 27.02.2012թ./ կողմից 16.12.2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023VPHWKC ծածկագիրը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացրած անձ` Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոց 1-ին նրբանցք 1 հասցեի համասեփականատեր /վկայական N 2494499/ Վաղինակ Վանիկի Սարոյանի /ծնված 29.01.1982թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև 0.07156 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1.ՈՒժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 27 փետրվարի 2024 թվականի թիվ 517-Ա որոշումը:
2․Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոց 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող, 2018թ-ին ինքնակամ կառուցված 52.2 քմ արտաքին /47.5 քմ ներքին/ մակերեսով բնակելի տունը և 4.41 քմ մակերեսով պարիսպը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1028 /մեկ հազար քսանութ/ ՀՀ դրամ, ընդամենը 56.61x1028=58200 /հիսունութ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով ճանաչել օրինական:
3.Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոց 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող, 2018թ-ին ինքնակամ բացված թվով 5 պատուհանը յուրաքանչյուր բացված պատուհանի համար սահմանված 1028/մեկ հազար քսանութ/ ՀՀ դրամ,ընդամենը 5x1028=5140 /հինգ հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ սահմանված վճարով ճանաչել օրինական:
4. Հատակագծում առկա բնակելի տան առաջին հարկի թիվ յոթ սենյակում առկա ինքնակամ բացված պատուհանը ճանաչել որպես ինքնակամ:
5 Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: