Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածի 8-րդ կետի, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 07.04.2025թ. թիվ 5 նիստի թիվ 82-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով Գավառ համայնքի ք. Գավառ Պետրովի փողոց 2-րդ նրբանցք թիվ 34-36 հասցեի սեփականատեր Երվանդ Գուրգենի Մարտիրոսյանի /ծնված 05.09.1946թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վկայականը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 23042025-05-0046, տրված 21.04.2025թ./, որոշում եմ
1. Գավառ համայնքի ք․ Գավառ Պետրովի փողոց 2-րդ նրբանցք թիվ 36/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 0.01195 հա մակերեսով արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը՝ յուրաքանչյուր 1/մեկ/ քառակուսի մետրի համար 792 (յոթ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 94650 /իննսունչորս հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված ծախսերի փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու Գավառ համայնքի ք. Գավառ Պետրովի փողոց 2-րդ նրբանցք թիվ 34-36 հասցեի սեփականատեր Երվանդ Գուրգենի Մարտիրոսյանին:
2. Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Երվանդ Գուրգենի Մարտիրոսյանի հետ կնքելու Գավառ համայնքի ք․ Գավառ Պետրովի փողոց 2-րդ նրբանցք թիվ 36/1 հասցեում գտնվող, հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: