Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վալերյա Խնկանոսի Փաշյանին, Արամայիս Սարոյի Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1665295 տրված 2003 թվականի հունիսի 23-ին, վկայական N 1665296 տրված 2003 թվականի հունիսի 23-ին, վկայական N 1665297 տրված 2003 թվականի հունիսի 23-ին, վկայական N 1665248 տրված 2003 թվականի հունիսի 23-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Վալերյա Խնկանոսի Փաշյանին, Արամայիս Սարոյի Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Նորատուս հասցեում գտնվող 0.182 հա մակերեսով 05-071-0236-0014 կադաստրային ծածկագրով, 0.19 հա մակերեսով 05-071-0236-0016 կադաստրային ծածկագրով, 0.299 հա մակերեսով 05-071-0331-0114 կադաստրային ծածկագրով, 0.245 հա մակերեսով 05-071-0231-0136 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: